Թուրք ակադեմիկոսը կանխագուշակում է 2014 թ-ին Էրդողանի կուսակցության կազմալուծում
Նմանատիպ
«Թուրքիայի իշխող կուսակցության վերելքն ու վայրէջքը» գրքի հեղինակ, ակադեմիկոս Բուրաք Ջոփը Թուրքիայում 10 օր առաջ սկսված կոռուպցիոն սկանդալին զուգահեռ տեղի ունեցող քաղաքական զարգացումների հետ կապված հայտարարել է, որ այդ երկրի իշխող կուսակցությունը (ԱԶԿ) 2014 թ-ին կկազմալուծվի: Այս կանխագուշակումը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրք ակադեմիկոսն արել է Թուրքիայում ընթացող քաղաքական զարգացումները BBC-ի թուրքական ծառայությանը տված մեկնաբանության ժամանակ:Ջոփը նշել է, որ ԱԶԿ-ը եւ արդի իսլամի գաղափարակից Գյուլենի համայնքը ներկայում գտնվում են համընդհանուր պատերազմի վիճակում եւ դեկտեմբերի 17-ին ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության մեղադրանքներով երեք նախարարների որդիների, չինովնիկների հետ կոռուպցիոն կապերի մեջ գտնվող հայտնի գործարարների հետ 50-ից ավելի անձանց ձերբակալություններով սկսված Թուրքիան ցնցած գործողությունները կապել այդ իրողության հետ:
«Ես կարծում եմ, որ դեկտեմբերի 17-ից սկսած կառավարությունը միայն պաշտպանվում է եւ գտնվում է խոր ճգնաժամի մեջ: Հարյուրավոր ոստիկանների աշխատանքից ազատումները կամ ծառայության վայրերը փոխելը պաշտպանվելու գործողություն է: Մի քանի ամիս հետո նրանք կդիմեն վարչական դատարաններ եւ կվերականգնվեն իրեն նախկին պաշտոններում: Կառավարություն ու վարչապետ Էրդողանը ծանր հարված են ստացել: ԱԶԿ-ը սկսել է անդառնալի կերպով կազմալուծվել», -ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե անօրինականությունների գործողություններով ի հայտ եկած քաղաքական ճգնաժամը Թուրքիայում ինչով կավարտվի, թուրք ակադեմիկոսը պատասխանել է. «ԱԶԿ-ը 2014 թ-ին անդառնալի կկազմալուծվի: Կարծում եմ, որ առաջիկա 5 տարիներին Գյուլենի քաղաքականության քաղաքական կշիռը կաճի: ԱԶԿ-ի քայքայման հետեւանքները օգտակար կլինի թուրքական ժողովրդավարության համար: Թուրքիայի ժողովրդավարությանը ԱԶԿ-ի հասցրած մեծ վնասներից մեկն այն է, որ այն ստվերային պետություն է ստեղծել: Կարծում եմ, որ 2014 թ-ին ԱԶԿ-ը բաժանվելու է երկու, գուցե եւ երեք մասի, -ասել է թուրք գիտնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում