Բաքվեցի ուսանողներին ստիպում են անիծել Էրդողանին
Նմանատիպ
Բաքվի «Կավկազ» համալսարանում, որտեղ եւս տարածված է արդի իսլամի գաղափարախոսությունը’ նուրսիզմը, ուսանողներին ստիպում են անեծքներ բացականչել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական odatv.com կայքը:Կայքը հայտնում է, որ համալսարանի ղեկավարությունը ուսանողներին հավաքել է հանդիսությունների դահլիճում եւ ցուցադրել նուրսիստների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հայտնի տեսադիմումը , որում նա անիծել է Էրդողանին: Ընդ որում, ուսանողներից պահանջել են ժամանակ առ ժամանակ բացականչել «Ամին»:
«Հիզմեթ Հերեքեթի» կրոնական կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը կոչվում է նաեւ «նուրչուլյար» շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում, այդ թվում Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մինչ վերջերս, այն համարվել է Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, որը 1999 թ-ից որպես վտա րանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի 12 պատգամավորներ պաշտոնապես համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում