Զուրաբ Ժվանիայի մահվան գործում կարևոր շատ նորություններ կան. Գարիբաշվիլի
Նմանատիպ
Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործում կարեւոր շատ նորություններ կան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Դիրքորոշում» հաղորդմանը տված հարցազրույցում:«Տրամաբանական շատ հարցեր են տրվել հասարակության կողմից: Ես տեղեկատվություն ունեմ, որ այդ գործով բազմաթիվ լուրջ հարցեր ունի նաեւ դատախազությունը»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Ժվանիայի թիկնապահների նախկին պետ Կոբա Խարշիլաձեի ձերբակալմանն իր ոչ ադեկվատ արձագանքով «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը յուրօրինակ «ինքնամերկացում» կատարեց:
«Ես ասացի, որ այդ մարդը ձերբակալվել Է ուրիշ գործով: Նրանց հակազդումն անհասկանալի Էր: Ինչո՞ւ նրանք նյարդայնացան: Ինչո՞ւ խուճապի մատնվեցին: Դա պետք Է պարզել: Ընդհանրապես, Ժվանիայի գործով հետաքննությունը կվերանայվի: Ես լուրջ տեղեկատվություն ունեմ, բայց, հետաքննության շահերից ելնելով, իրավունք չունեմ այդ մասին ձեզ ասել: Կան շատ կարեւոր նորություններ: Եկեք սպասենք հետաքննության ավարտին: Ես ցանկանում են հավաստիացնել «Ազգային շարժմանը», որ ամեն բան կբացահայտվի»,-ասել Է Ղարիբաշվիլին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում