Դահուկային սպորտի հերթական «զոհը» Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է
Նմանատիպ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընկել է դահուկներից և ստացել բազմաթիվ վնասվածքներ և կոնքոսկրի կոտրվածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է գերմանական Bild-ը, հասարակությանը հայտնել է Գերմանիայի կառավարության մամլո խոսնակ Շտեֆֆեն Զայբերտը:
Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա վերջին Շվեյցարիայում: Մերկելն այնտեղ էր մեկնել սուրբծննդյան արձակուրդի ժամանակ: Կանցլերի աշխատակազմն արդեն իսկ տեղեկացրել է, որ Մերկելը հետաձգել է առաջիկա երեք շաբաթների համար նախատեսված բոլոր ճամփորդություններն ու արտասահմանյան այցերը: Այժմ նա ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ:
Դրա հետ միասին, ինչպես տեղեկացնում է Berliner Zeitung-ը, Անգելա Մերկելը պատրաստվում իրականացնել իր պարտականությունները տնից: Նշվում է նաև, որ Գերմանիայի կանցլերը ցանկանուն է անձամբ վարել հունվարի 8-ին կայանալիք կառավարության նիստը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում