Բացահայտվել է Սելիմի լեռնանցքի հայեցի անվանումը
Նմանատիպ
Աշխարհագրական անուններում կատարված փոփոխությունների արդյունքում «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կկոչվի «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»’ «Օրբելյանների քարավանատուն»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի լրագրողներ, լրատվական գործակալությունների ղեկավարներ: Զբոսաշրջության ոլորտի հարգելի գործընկերներ: Սիրելի քաղաքացիներ: Տարբեր առիթներով մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներով, ճանապարհների վիճակին վերաբերող պաշտոնական հաղորդագրություններում, զբոսաշրջային գրքույկներում և տեղեկատվական նյութերում հաճախակի գործածվում է «Սելիմ» անվանումը, երբ խոսքը վերաբերում է ճանապարհային լեռնանցքին, քարավանատանը և այլն: Պատմաբանների հետ խորհրդակցելուց հետո պարզ է դարձել, որ Սելիմը ոչ թե տեղանուն է , այլ անձնանուն: Այդ օտար բարբարոսը մեր տարածաշրջանում հայտնի է եղել միայն իր չարագործություններով ու ավերածություններով: Նա արժանի չէ, որ մեր գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները կապենք իր անվան հետ: Ուզում եմ բոլորի տեղեկացնել, որ պաշտոնապես աշխարհագրական տեղաններում կատարվել են համապատասխան փոփոխություններ և «Սելիմի լեռնանցքն» այսուհետ կոչվում է «Վարդենյաց լեռնանցք», իսկ «Սելիմի քարավանատունը»’ «Օրբելյանների քարավանատուն»: Խնդրում եմ այսուհետ գործածել պաշտոնական և հայեցի հասկացությունները’ աշխարհ ագրական և պատմական այդ վայրերը հիշատակելիս»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում