ԱՄՆ նախկին պաշտպանության նախարարը իր հուշագրքում քննադատել է Օբամային
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախկին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հուշագիրք է հրատարակել (In Duty: Memoirs of a Secretary of War/Պարտք. Պաշտպանության նախարարի հուշերը պատերազմի ժամանակ), որտեղ խստորեն քննադատել է Օբամայի վարած ռազմական գործողություններիը Աֆղանստանում, այս մասին հայտնում է BBC-ին:
Գեյթսը իր հուշագրքում նշել է, որ դեռևս 2011 թվականի մարտին Օբաման արդեն իսկ հիասթափված էր և թերահավատորեն էր վերաբերվում Աֆղաստանում տեղի ունեցող ռազմական գործողություներին և չէր վստահում Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզային, միայն մտածում էր այնտեղից, հնարավորինս շուտ, ԱՄՆ զորքերի դուրս բերման մասին: Գեյթսը նշել է, որ Օբաման չի վստահել և թերահավատորեն է վերաբերվել Աֆղանստանում ԱՄՆ ռազմական ուժերի հրամանատար Դեվիդ Պետերսոնին և առհասարակ տեղի ունեցող ռազմական գործողություններին:
ԱՄՆ նախկին պաշտապանության նախարարը հուշագրքում նշել է, որ Աֆղաստանում տեղի ունեցողը Օբաման երբեք չի համարել իր պատերազմը, և Օբամայի համար միակ հարցը է այն է եղել է այն՝ ի վերջո ինչպես արագ ավարտվի այդ ամենը և դուրս բերի ԱՄՆ զորքերը այդտեղից:
Գեյթսը իր հուշերում քննադատել է նաև «Սպիտակ տան» վարած քաղաքկանությունը՝ որակելով այն տարբեր ոլորտներում իրականցվող «տոտալ վերասկողության քաղաքականություն»՝ մասնավորպես նշելով «Սպիտակ տան» միջամտությունը Պետագոնի գործերին:
Գեյթսը Օբամայի կառավարման ոճը համեմատել է Նիքսոնի կառավարման ոճի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում