Խորհրդարանում Թևան Պողոսյանին փոխարինողի հարցում դեռ հստակություն չկա

Դեռ հստակ չէ, թե խորհրդարանում ով է փոխարինելու «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Թևան Պողոսյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: «Չեմ կարող ասել, թե ով կփոխարինի Թևան Պողոսյանին: Դեռ հստակ ոչինչ չկա»,- նշեց Հակոբյանը:Ռուբիկ Հակոբյանը դժվարացավ ժամկետներ նշել, թե երբ հստակություն կլինի փոխարինողի հարցում:

Դեկտեմբերի 28-ին Թևան Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում տեղեկացրել էր, որ վայր է դնում պատգամավորի մանդատը: «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ Ժառանգության գործընկերներին: Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքի ն խոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում: Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»,- նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում