Արծրուն Հովհաննիսյանը շնորհավորել է ադրբեջանցի նորանշանակ գործընկերոջը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը շնորհավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նորանշանակ ղեկավար Վաղիֆ Դարյախլիին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Այս մասին գրել է  ՀՀ  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր  «Ֆեյսբուքյան» էջում արված հետևյալ գրառման մեջ.

«Շնարհավորում եմ Վաղիֆ Դարյախլիին և մաղթում բեղմնավոր աշխատանք’ հուսալով, որ զերծ կմնա ռազմական հռետորաբանությունից և իր գործունեությամբ կնպաստի խաղաղության հաստատմանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում