Շաքարավազը Հայաստանում էժանացել է 14 տոկոսով

Հայաստանում շաքարավազի հանրապետական միջին գինը 2013թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 14 տոկոսով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ.-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ շաքարավազի հանրապետական միջին գինը նվազել է 1.7 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է 1.7 տոկոս գնաճ, իսկ մրգի ապրանքախմբում՝ 0.9 տոկոս: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2013թ. դեկտեմբերին 2012թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3 տոկոս գնաճ, մսամթերքի ապրանքախմբում՝ 3.3 տոկոս: Ձվի հանրապետական միջին գինը դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 24.6 տոկոսո վ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում