Ուկրաինայում բողոքի զանգվածային ակցիաներն կհանգեցնեն միայն վնասների ու ավերածությունների. Ազարով
Նմանատիպ
Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովն այն կարծիքին Է, որ երկրում շարունակվող բողոքի զանգվածային ակցիաները կարող են հանգեցնել միայն վնասների ու ավերածությունների: «Բարիկադներից երկրում չի ավելանա ոչ միսը, ոչ հացը, ոչ կարագը, ոչ լողավազանները:
Կլինեն միայն վնասներ ու ավերածություններ»,-ասել Է նա հունվարի 8-ին Կիեւի մերձակա Բրովարներում ջրային մարզաձեւերի բազայի բացման արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: Դրա հետ մեկտեղ վարչապետը նշել Է, որ երկրում «չափազանց շատ են այն մարդիկ, ովքեր բացառապես զբաղվում են խոսակցություններով, այլ ոչ թե գործով»: «Եթե շատախոսենք, միմյանց մեղադրենք, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա»,-հավելել Է նա:
Ուկրաինայի եվրաինտեգրացման կողմնակիցները Կիեւի Անկախության մայդանից չեն հեռանում այն ժամանակվանից, երբ նոյեմբերի վերջին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը կասեցնելու իր որոշման մասին:
Բողոքի ակցիայի մասնակիցները բարիկադներ են կառուցել Մայդանում՝ քաղաքի ամենակենտրոնական շրջանում, վրաններ կանգնեցրել երթեւեկելի մասում: «Եվրամայդանի» մասնակիցներն ավտոմեքենաներով նաեւ պարբերաբար պիկետում են իշխանության ներկայացուցիչների տները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում