Հացադուլ հայտարարած Շանթ Հարությունյանի և նրա 4 ընկերների առողջական վիճակը գնալով վատանում է
09/01/2014 10:00
Նմանատիպ
«Նոյեմբերի 5-ի գործը» կարող է անկանխատեսելի շարունակություն ունենալ: Այս գործով կալանավորված Շանթ Հարությունյանը և նրա 4 ընկերները հացադուլ են հայտարարել և նրանց առողջական վիճակը գնալով վատանում է: Իսկ Շանթ Հարությունյանին ճանաչողները վստահ են, որ եթե նրա պահանջները չբավարարվեն, ապա նա երբեք դուրս չի գա հացադուլից:…Արդեն 16-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Շ. Հարությունյանի փաստաբանը «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է, որ նրա առողջական վիճակը վատ է’ նա թույլ է, հյուծված, արյան ճնշումը ցածր: …
Թերթը նաև տեղեկացրել է, որ վաղը՝ հունվարի 10-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացնելու’ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա ընկերների: Ակցիան կմեկնարկի ժամը 13:00-ին Ազատության հրապարակից, ցուցարարները կշարժվեն դեպի ԱԱԾ, որտեղ պահվում է Շանթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում