Ինչո՞ւ են մերժվում Հանրային խորհրդի առաջարկները
Նմանատիպ
«Եթե Հանրային խորհրդի բոլոր առաջարկությունները ընդունվեին, այդ ժամանակ նախագահ, կառավարություն, ԱԺ պետք չէր լինի, կստացվեր, որ Հանրային խորհուրդն է կառավարում երկիրը»,-«Առավոտ»-ի հարցին’ արդյոք միտում չի՞ դառնում այն, որ Հանրային խորհրդի առաջարկները մերժվում են’ այսպես է պատասխանել Հանրային խորհրդի նախագան Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին’ մինչ հունվարի 1-ը ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով:
«Առավոտ»-ի հետ զրույցում Վազգեն Մանուկյանը նշել է. «Այնուամենայնիվ, կարծում եմ, որ խնդիրներ առաջանալու են, և չնայած նախագահը ստորագրել է, բայց մենք կողմ ենք, որ օրենքը վերանայվի: Դա գործնականորեն բավական դժվար կլինի, բայց փորձելու ենք նախագահի հետ նորից հանդիպել, իրեն նորից ներկայացնել մեր առաջարկությունները, քանի որ մենք գրավոր ենք ուղարկել դրանք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում