Վահան Հովհաննիսյանին ԱԺ-ում փոխարինող ամենահավանական թեկնածուն Արսեն Համբարձումյանն է

Անցյալ տարվա վերջին հաստատվեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի’ Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակվելու ագրեմանը: Թե ով կարող է խորհրդարանում փոխարինել ներկայիս դեսպանին, ՀՅԴ-ն դեռ չի հրապարակում: Երբ դեսպան նշանակվելու մասին տեղեկությունը տարածվեց, իշխանական շրջանակներում խոսվում էր, թե Հովհաննիսյանին փոխարինելու է ՀՅԴ համամասնական ցուցակում 8-րդը’ Արամայիս Գրիգորյանը, ով սակայն հետագայում նշանակվեց Արարատի մարզպետ:

Դաշնակցական շրջանակների հետ «Հայկական Ժամանակի» շփումներից տպավորություն կա, որ ամենահավանական թեկնածում, ով ԱԺ-ում կարող է փոխարինել դեսպանին, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն է: Վերջինս 2008-09 թթ. եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում