Ջոն Քերին շնորհավորել է Իլհամ Ալիևին
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին’ Շահդենիս երկու գազային հանքավայրի շահագործման համար ներդրումային ծրագրի հաստատման կապակցությամբ:
Քերին դեկտեմբերի տասնյոթին կայացրած որոշումը որակել է Ադրբեջանի պատմության մեջ նոր և կարևորագույն փուլի մեկնարկի սկիզբ:
«Կատարելով Եվրոպային հետ միացման առաջին քայլը’ Ադրբեջանը դառնում է համաշխարհային էներգառեսուրսների հուսալի աղբյուր և մասնակցում է նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործընթացին»,- նշվում է Քերիի ուղերձի մեջ:
Պետքարտուղարն ասել է որ Հարավային գազային միջանցքը շահավետ է կոնսորցիումի բոլոր անդամների համար և նպաստելու է Ադրբեջանի անկախության ամրապնդմանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական Շահդենիս հանքավայրի շահագործման երկրորդ փուլի համար վերջնական ներդրումները հաստատվել են դեկտեմբերի տոսանյոթին: Սա նշանակում է , որ Շահդենիս 2-ը կոնցեպցիցիոն փուլից անցնում է իրականացման փուլ:
Ստորագրված փաստաթղթով’ Շահդեինիսի շահագործումը երկարաձգվում է մինչև 2048 թ-ը: Միևնույն ժամանակ SOCAR-ի և BP-ի մասնաբաժինները կմեծանան’ հասնելով համապատասախանաբար 16,7 և 28,8 տոկոսի:
Շահդենի 2-ի ներդրումային ծրագրի վերջնական փուլի որոշման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն իր ելույթում նշել է. «Շահդենիս 2 ծրագրի կյանքի կոչումը թույլ կտա Ադրբեջանում լրացուցիչ ներդրումներ բերել և բազմազանեցնել Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև առկա սերտ կապերը »:
Շահդենիս 2-ը կփոխի տարածաշրջանի էներգետիկ պատկերը: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը’ նշելով, որ այս կերպ ադրբեջանական գազը կհասնի դրանով հետաքրքրված շուկաներ:
Շահ Դենիս հանքավայրի շահագործման մասին համաձայնագիրը կնքվել է 1996թ-ին: Պայմագրի անդամներն են BP-ին, որը ծրագրի օպերատորն է և ունի 25,5 տոկոսը մասնաբաժին, նույնքան է նաև Statoil –ի ներգրվածությունը, իսկ 10-ական տոկսներ ունեն NICO-ն, Total-ը, , Lukoil-ը, TPAO-ն և SOCAR –ը:
Հունիսի վերջին կոնսորցիումը որոշել էր Շահ Դենիս հանքավայրի գազը եվրոպական շուկա հասցնելու համար օգտագործել TAP-ը:
TAP-ի սկզբանական հզորությունը տարեկան 10 միլարդ խորանարդ մետր գազի տեղափոխումն է, որը կարող է հասցվել մինչև տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ծավալների: Թուրքիայի տարածքով գազի տեղափոխման համար կկառուցվի Տրանսանատոլական գազամուղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում