Մեզ պետք չեն գովազդի նման մեկ ու մեջ հայտնվող քաղաքական ուժեր

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել ՝

Որոշ աղբյուրների հավաստամամբ Զարուհի Փոստանջյանը հինգ ամսով մեկնել է ԱՄՆ՝ Տավթի համալսարանի իրավունքի ու դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի դասընթացներին.

Բա հիմա ԱԺ-ում քաղաքական ինտրիգներ ո՞վ է ստեղծելու, պետք եղած տեղը ո՞վ է քվերակության քարտերը հավաքելու և այլն.

Ասեմ, որ ո′չ պատրաստվում եմ քննադատել, ո′չ էլ հակառակը …..ուղղակի մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրության հրավիրել. դեռ ամսիներ առաջ, երբ որ շատերին ոգևորում էր Զարուհու իռացիոնալ վարքագիծով ընդդիմադիր կերպարը, թեև չէի քննադատում իրեն, բայց ասում էի, որ ընդդիմադիր նման կերպարը մեզ պետք չի դա ընդամենը ապահովում է արտաքին ֆոնը, բայց ոչ խորքային արդյունքներ տալիս… ու գիտեի վաղ, թե ուշ դա իրեն սպառելու է ու դա միայն Զարուհուն չի վերաբերվում, ու հիմա հինգ ամսով վերապատրաստման գնալը դա լավագույն պատրվակն է, այսպես կոչված քաղաքակիրթ ճանպարհով, քաղաքական պասիվության անցնելու կամ հեռանալու համար, կամ էլ՝ մեջըդմեջ հայտնվելու համար, միայն այդքանը… Մենակ չասեք ՝գնում է, որ վերադառնա՝ որպես ավելի լավ վերապատրաստված իրավապաշտման ու իրավաբան և շարունակի պայքարել, շատ խնդալու է … )))

Զարուհու մասնավոր դեպքը շատ ընդհանրական է … մեզ պետք են կայուն ու ուժեղ ընդդիմության ներկայացուցիչներ, այլ ոչ թե գովազդի նման մեկ ու մեջ հայտնվող ուժեր (բոլորիս էլ քաջ հայտնի են, թե ինչպես են հովանավորվում դրանք).

Դրանք վաղուց իրենց սպառել են …

Հետևեք մեզ նաև Telegram-ում