ՀՀ գլխավոր դատախազը ՄԻՊ զեկույցի առնչությամբ փաստեր է պահանջում
Նմանատիպ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դատավորների կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հայտարարությունների առնչությամբ փաստեր է պահանջում: «Ցանկացած երևույթ ու հայտարարություն պետք է ունենա փաստեր, երևույթը չի լինում եթերային, այն հիմնված է փաստերի վրա»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կոստանյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հաշվետվության մեջ տեղ գտած դատավորների կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ հայտարարությանը: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ մամուլում մի քանի դատավորների մասին, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ, վերլուծություններ են ներկայացվել: «Որևէ փաստաբան չի հայտարարել, որ տեղի է ունեցել կաշառքի փաստ, փաստաբանը նշում է’ քանի որ, իր կարծիքով, որոշումն ապօրինի է, քննիչը և դատախազը կամ կաշառք են վերցրել, կամ անգրագետ են, կամ էլ վերևից հանձնարարական է տրվել: Այսինքն’ այդ հանգամանքների կապակցությամբ որևէ փաստ չի ներկայացվել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կոստանյանը՝ հիշեցնելով, որ քրեական գործը հարուցվում է փաստի առթիվ և ոչ թե երևույթի կապակցությամբ:Չնայած դրան’ ներկայացված հարցադրումների կապակցությամբ նյութեր են նախապատրաստվել, թե հատուկ քննչական ծառայությունում, և թե նախաքննության այլ մարմիններում, կայացվել համապատասխան որոշումներ, որոնց մեծ մասն անգամ չի էլ բողոքարկվել:
Անդրադառնալով Շանթ Հարությունյանին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ ցանկացած անձ, այդ թվում’ Հարությունյանն իր կատարած արարքի համար պատասխանատվության է ենթարկվելու:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեկտեմբերի 9-ին արտահերթ զեկույց է հրապարակել, որտեղ խոսել է դատական համակարգի ոչ արդար ու ոչ վստահելի լինելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում