Թբիլիսիի նախկին քաղաքապետի «ազատության գրավականը» զոքանչի բնակարանն է
09/01/2014 16:52
Նմանատիպ
Պետական միջոցները վատնելու գործով դատարանի կողմից Թբիլիսիի քաղաքագլխի պաշտոնից հեռացված Գիգի Ուգուլավան որպես գրավ Է տրամադրել իր զոքանչի բնակարանը, որպեսզի հետաքննության ընթացքում մնա ազատության մեջ: Այդ մասին հունվարի 9-ին լրագրողներին հայտնել Է փաստաբան Գոգիտա Գաբաիձեն:
Թբիլիսիի քաղաքային դատարանն անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին պետական միջոցների վատնման գործով, որի ֆիգուրանտը Ուգուլավան Է, որպես խափանման միջոց Էր ընտրել Է 50 հազար լարիի (շուրջ 29 հազար դոլար) չափով գրավը:
«Գիգի Ուգուլավայի գրավը կապահովվի զոքանչի մեկսենյականոց բնակարանով: Դատախազությանը փոխանցվել Է դա հաստատող փաստաթուղթը»,-հայտարարել Է Գաբաիձեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում