Ադրբեջանական Մեջլիսում արգելվել է բջջային հեռախոս օգտագործել
09/01/2014 18:01
Նմանատիպ
Հունվարի 1-ից ադրբեջանցի պատգամավորներին արգելվել է բջջային հեռախոսներով մտնել խորհրդարանի շենք: Աքիֆ Թեւեքքյուլուօղլուի խոսքով, այդ որոշումն ընդունվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»’ շենքի պահպանության Android համակարգի աշխատանքը չխաթարելու նպատակով: «Արգելքը վերաբերում է պատգամավորներին, լրագրողներին, հյուրերին և ընդհանրապես Միլի մեջլիսի շենք մտնողներին
«Թուրան» լրատվական գործակալությունն այդ առնչությամբ հայտնում է, որ աշնանային նստաշրջանում լրագրողները բջջային հեռախոսներով գրանցել էին’ ինչպես են պատգամավորները քվեարկում միմյանց փոխարեն կամ մի պատգամավոր քվերակում միանգամից մի քանիսի փոխարեն: Այդ տեսանյութերը տարածել էին բոլոր ԶԼՄ-ները և առաջացրել պատգամավորների գործողությունների քննադատությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում