Երևանում երթուղիներ են փակվում՝ ապացուցելու համար, որ 100 դրամ ուղեվարձը շահավետ չէ տնտեսվարողների համար
Նմանատիպ
Դեռևս հստակ որոշված չէ, թե որ օրն է հրավիրվելու Երևանի քաղաքապետի հրամանով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստը, որն արդեն մի քանի ամիս է՝ քննարկում է հանրային տրանսպորտի սակագնի հարցը:
Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական Ժամանակ»-ի թղթակցին փոխանցել են, որ հանձնաժողովի նիստը, ամենայն հավանականությամբ, կլինի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին: Դեկտեմբերին կայացած վերջին նիստի ընթացքում քաղաքապետի տեղակալ, նշված հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը խոստացել էր, որ ուղևորահոսքի հետ կապված հաշվարկներից հետո, որն ուղեվարձը որոշելու կարևորագույն բաղադրիչներից է, իրենք ոչ մի օր զուր չեն կորցնի և հաջորդող նիստերը կհրավիրվեն առավել հաճախակի, որպեսզի տրանսպորտի ուղեվարձի չարչրկված խնդիրն էլ ի վերջո լուծում ստանա:
«Իսկ մինչ այդ մեկը մյուսի հետևից Երևանում երթուղիներ են փակվում՝ ապացուցելու համար, որ 100 դրամ ուղեվարձը շահավետ չէ տնտեսվարողների համար: Վերջին այսպիսի դեպքը տեղի է ունեցավ օրերս՝թիվ 30 համարի ավտոբուսային երթուղու հետ»,-գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում