Ամանորն առանց ջրի դիմավորած բնակիչները պատրաստվում են դատարան դիմել

Աջափնյակի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի բազմաթիվ բնակիչներ Ամանորը դիմավորել են առանց ջրի, սառած խողովակներով ու ուրիշ փողոցի բնակիչներից ջուր խնդրելով: Արդեն մեկ տարուց ավել է, ինչ այդ հարցով բնակիչները դիմում են հնարավոր բոլոր կառույցներին’ պահանջելով, որ իրենց տների ջրամատակարարումը կարգավորվի, սակայն դա որևէ արդյունք չի տալիս:

Բնակիչներից Արտավազ Անտոնյանը երեկ «Չորրորդ իշխանության» հետ զրույցում նշել է. «Մենք դեռ բնակիչներով քննարկումների մեջ ենք, թե ինչպես անենք և երբ, բայց արդեն մտածում ենք դիմենք դատարան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում