Ադրբեջանական արբանյակը չի կարողանում ծածկել ծախսերը
Նմանատիպ
Ադրբեջանի ազգային տիեզերական Azercosmos օպերատորը դեռ հեռու է կոմերցիոն արդյունավետությունից եւ չի ծածկում անգամ ընթացիկ ֆինանսական պարտավորությունները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Fineko գործակալությունը:Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը կառավարության ընդլյանված նիստում հայտարարել է, որ Azercosmos-ը միայն հուլիսից է սկսել իր առաջին հեռահաղորդակցական Azerspace-1 արբանյակի կոմերցիոն շահագործումը:
«Կոմերցիոն գործունեության կես տարվա ընթացքում հաջողվել է արբանյակի միջոցով հեռարձակել 60-ից ավելի հեռուստաալիքներ: Այդ ծառայություններից եկամուտը կազմել է 10 մլն դոլար: Դա թույլ է տվել 2013 թ-ին ծածկել արբանյակի արձակման համար ստացած վարկերի սպասարկման գծով ծախսերի ընդամենը 60-65 տոկոսը»,- ասել է Աբբասովը: Azerspace-1 արբանյակը արձակվել էր 2013 թ-ի փետրվարի 8-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում