Թուրքիայում տեսանյութերով սովորեցնում են գտնել հայերի թաղած գանձերը
Նմանատիպ
Ժամանակակից Թուրքիայի տարածքում մնացած հայկական բնակավայրերը շարունակում են մնալ գանձ որոնող արկածախնդիրների ուշադրության կենտրոնում: Եթե նախկինում նրանք գաղտնի փորում էին հայկական տներն ու դրանց այգիներն ու բակերը, ապա այսօր գանձերն ավելի հեշտ գտնելու նպատակով ստեղծվել և YouTube տեսահոթինգում տեղադրվել են հատուկ տեսանյութեր:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, տեսանյութերում պատմվում է այն մասին, թե ինչպես կարելի է գտնել «հայերի թաքցրած գանձերը»:Տեսանյութերը վերնագրված են հետևյալ կերպ. «Ինչպես են հայտնաբերվում լքված հայկական տները», «Գերեզմանի փորման մեթոդներ», «Ինչպես հայտնաբերել գետնի տակ գտնվող գերեզմանաթմբերը», «Գանձերի նշանները, իմաստները, լուծումներն ու առաջարկները», «Որտեղ փնտրել գանձեր» և այլն: Բավականին ծիծաղելի և միևնույն ժամանակ մտահոգիչ են տեսանյութերում առկա բացատրություններն ու «խորհուրդները»:
Մասնավորապես, դրանցից մեկում կան հետևյալ «առաջարկները». «Հայկական գանձերը փնտրեք տներում և այգիներում, դրանք քարտեզագրված կամ հատուկ նշաններով առանձնացված չեն: Հայերի աքսորի ժամանակ փողեր և գանձեր ունեցող հայերը դրանք թաղել են տների կամ այգիների մի անկյունում»: Հետաքրքրական է, որ տեսանյութերից յուրաքանչյուրը դիտվել է ավելի քան տասը հազար անգամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում