Եվրախորհրդարանն ԱՄՆ-ին կոչ Է արել արգելել քաղաքացիների անձնական տվյալների հավաքումը
Նմանատիպ
Եվրախորհրդարանին կից Քաղաքացիական ազատությունների կոմիտեն կոչ Է արել արգելել օգտատերերի անձնական տվյալների հավաքումը, որն իրականացնում են հետախուզական ծառայությունները, մասնավորապես, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ): Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կոչը բովանդակում Է կոմիտեի 52-Էջանոց զեկույցը, որի բովանդակությունը հայտնի Է դարձել Ռուսաստանի իրավական եւ դատական տեղեկատվության &nb sp;գործակալությանը: Ինչպես նշում են փաստաթղթի հեղինակները, կոմիտեն «վճռականորեն դատապարտում Է անմեղ մարդկանց անձնական տվյալների լայնածավալ, համակարգված, գաղտնի հավաքումը»՝ ըստ որում նշելով, որ «հետախուզական ծառայությունների կողմից իրականացվող զանգվածային համատարած լրտեսման համակարգերը լրջորեն միջամտում են քաղաքացիների հիմնական իրավունքների ոլորտին»:
«Զանգվածային լրտեսումը կարող Է ծանր հետեւանքների հանգեցնել մամուլի, կարծիքների եւ խոսքի ազատության համար եւ ստեղծել քաղաքական հակառակորդների դեմ հավաքված տեղեկատվության չարաշահման պոտենցիալ սպառնալիք»,- նշված Է զեկույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում