Քեթրին Էշթոնը շրջագայության կմեկնի Պարսից ծոցի երկրներ
10/01/2014 20:01
Նմանատիպ
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հաջորդ շաբաթ շրջագայության կուղեւորվի Պարսից ծոցի երկրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, հունվարի 10-ին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Մայքլ Մանը:Նա նշել Է, որ եվրոպական դիվանագիտության ղեկավարը կայցելի Արաբական Միացյալ Ամիրայություններ (ԱՄԱ), Քուվերթ, Սաուդյան Արաբիա, Օման ու Քատար եւ հանդիպումներ կանցկացնի այդ պետությունների ղեկավարների հետ:
«Նա կհանդիպի երկրներից յուրաքանչյուրի ղեկավարների հետ՝ քննարկելու առավել կարեւոր տարածաշրջանային հարցերը, մասնավորապես, Սիրիայի իրադրությունը եւ բանակցություններն Իրանի հետ»,-հայտնել Է Քեթրին Էշթոնի մամուլի քարտուղարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում