ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Թուրքիա
10/01/2014 20:21
Նմանատիպ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեգելը կայցելի Թուրքիա’ քննարկելու պաշտպանության և անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ: Այցը նախատեսվում է հունվարի 27-ին:Այցի ընթացքում օրակարգային հարցերից են լինելու, մասնավորապես, Թուրքիայի որոշումը’ գնել չինական հակահրթիռային համակարգեր, ինչպես նաև Սիրիայի և Իրաքի վերջին զարգացումները:
Թուրքիայում ներքաղաքական ցնցումների սկսվելուց հետո, ինչը որոշակիորեն լարել էր հարաբերություններն Անկարայի և Վաշինգտոնի միջև, սա ԱՄՆ պաշտոնյայի բարձր մակարդակով իրականացվելիք առաջին այցն է: Այցի ընթացքում նախատեսված է ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդիպումը Թուրքիայի ներքին գործերի նախարար Իսմեթ Յըլմազի, ինչպես նաև այլ պաշտոնյաների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում