Ադրբեջանի փոստային համակարգը փլուզվել է
11/01/2014 10:15
Նմանատիպ
Ադրբեջանի փոտային համակարգը վերջնականապես փլուզվել է: «Ազերփոստ» բաց բաժնետիրական ընկերության բաժանմունքների մեծ մասը չի գործում: Մարդիկ չեն կարողանում նամակներ ուղարկել, և ստանալ նպաստները և արտասահմանից ուղարկված դրամական փոխանցումները:
Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղի ունեցողը բացատրում է «տեխնիկական» պատճառներով: ««Ազերփոստ»-ի համակարգը բաղկացած է 800 բաժանմունքներից, և նորմալ է, երբ նման լայն ցանցում խնդիրներ են ծագում», -կայքին ասել է նախարարության ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը:
Կայքը հայտնում է’ ադրբեջանական փոստում խնդիրները նկատվում են արդեն մի քանի օր: Բաժանմունքների մեծ մասում հսկայական հերթեր են գոյացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում