Ադրբեջանի քաղաքացին մեղադրվում է Պյատիգորսկի ահաբեկչության մեջ

Դեկտեմբերի 27-ին Պյատիգորսկում ավտոմեքենայի մեջ ռումբ է պայթել, որի արդյունքում երեք մարդ է մահացել:

Հունվարի10-ին ՌԴ-ի ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեի տեղեկություններով ձերբակալվել է վեց մարդ:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում’ ձերբակալվել են մի քանի կասկածյալներ, որոնց թվում է Ադրբեջանի քաղաքացի Աթա Մուրադ Գեյբուլան:

Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը տեղեկացնում է, որ ձերբակալվածներն արդեն տվել են ցուցմունքներ, որով ընդունում են իրենց մեղքը: Նրանց ձերբակալությունը թույլ է տվել կանխել ևս մեկ ծրագրավորված հանցագործություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում