Թուրքիայի արդարադատության նախարարությունը դիմել է Մեջլիսին
Նմանատիպ
Թուրքիայի արդարադատության նախարարությունը մտադիր է դիմել երկրի խորհրդարանին, որպեսզի հանվի դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնանկ արված 4 նախարարների անձեռնմխելությունը: Նախկին նախարարները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում «անհետացել» է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ նախկին նախարարներ Մուամար Գյուլերին, Զաֆեր Չաղլայանին, Էրդողան Բայրաքթարին և Էգեմեն Բաղըշին անձեռնմխելիությունից զրկելու և ձերբակալելու մասին գլխավոր դատախազության հարցումը: Բոլոր չորս նախարարները պաշտոնանկ են արվել դեկտեմբերյան կոռուպցիոն սկանդալից հետո, որի արդյունքում ձերբակալվել էին նրանցից երեքի որդիները: Հունվարի 3-ին Թուրքիայի գլխավոր դատախազությունը խորհրդարանի քարտուղարություն հարցում էր ուղարկել վերջիններիս ձերբակալելու նպատակով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով, սակայն, դատախազության հարցումն անհասկանալի կերպով անհետացել է խորհրդարանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում