Սիրիական պատերազմի ընթացքում 100-ից ավելի ադրբեջանցի մոջահեդներ են ոչնչացվել
Նմանատիպ
Ադրբեջանում շարունակում են լուրեր ստացվել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցիների մահվան մասին: Ժամանակ առ ժամանակ Բաքու են հասցվում մարտերում սպանված ադրբեջանցի մոջահեդների մարմինները: Տարբեր տվյալներով, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ: Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցիներ:
2013 թ-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) կատարել Սիրիայում: Ուշագրավ է, որ Ադրբեջանի օրենսդրությամբ’ ցանկացած օտարեկրյա զինված ջոկատներում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որոնք չենք ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, հանդիսանում է ծանր քրեական հանցագործություն և որակվում որպես վարձկանություն:
Համացանցում հայտնված տեսանյութը մեծ արձագանք է առաջացրել ադրբեջանական հասարակության մեջ: Այդտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ադրբեջանցի մոջահեդները մահանում Սիրիայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում