Դավութօղլուն Թուրքիայի ներքաղաքական խնդիրների մեղքը բարդում է արտաքին աշխարհի վրա
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն այդ երկրում դեկտեմբերի կեսերին ծագած կոռուպցիոն սկանդալը համարում է արտաքին ուժերի գործը: Նման հայտարարություն արել էր նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքական «Սաբահ» թերթի թղթակցի հետ զրույցում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ Դավութօղլուն բացահայտ կերպով մեղադրել է արտաքին ուժերին, և նշել, որ «դա տեղի է ունեցել արտաքին ուժերի հրահրմամբ»: Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան «անհանգստացած են Թուրքիայի հզորացումով»:
«Այնպիսի վիճակ է ստեղծվել, որ արդեն կասկածանքով ենք աջ և ձախ նայում: Մենք թույլ չենք տա, որ Թուրքիայում իշխանությունը տապալվի», -ասել է նա:
Սկանդալի պատճառով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ճգնաժամային դրության վերաբերյալ Դավութօղլուն ասել է, որ «դա շուտով կհաղթահարվի, կձեռնարկվեն անհրաժեշտ բոլոր միջոցները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում