Թուրքիայում ահագնանում են բողոքի ցույցերը
Նմանատիպ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հերթական բողոքի ակցիան է կայացել ‘ ընդդեմ Էրդողանի: Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը, բողոքի ակցիային մասնակցել են 20 հազարից ավել մարդ: Ցուցարարները վանկարկում և իրենց ձեռքերում պահել էին «Ցտեսություն Էրդողան» գրառումներով պաստառներ, մեծ դոլարներ Էրդողանի նկարներով : Նրանք Էրդողանի կողմնակիցներին անվանում էին գողեր, որոնցից պետք է ազատվել հեղափոխության միջոցով և կիրը մաքրել այդ կեղտից:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների պատճառը երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալն է:
Դեկտեմբերի 17-ին Թուրքիայի անվտանգության մարմինները, առանց տեղյակ պահելու վարչապետին, ապօրինությունների, կոռուպցիայի և դրամաշորթության մեղադրանքներով «Մեծ կաշառք» գործողության ընթացքում երեք նախարարների որդիների, բարձրաստիճան չինովնիկների հետ կոռուպցիոն գործարարքների մեջ մտած հայտնի գործարարների հետ միասին ձերբակալել է 50-ից ավելի անձանց: Նրանց մեծ մասն աշխատում էր կամ պետական ապարատում, կամ բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներ են: Էրդողանը ոստիկանության այդ գործողությունն անվանել էր գործող իշխանության հեղինակությունը խարխլելու փորձ և պատասխանել ուժային մարմիններում զանգվածային ազատումներով:
Այդ ձերբակալություններից հետո ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության եւ քաղաքաշինության նախարարները հրաժարական էին տվել: Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում պետական ունեցվածքի սեփականաշնորհման բնագավառում բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունների արդյունքում մինչեւ 200 մլրդ դոլար «լվանալու» մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում