Իրանի միջուկային ծրագրերի կրճատումը կսկվի հունվարի 20-ից
Նմանատիպ
«Վեցյակը» և Իրանը ժնևյան պայմանավորվածությունների առաջին քայլը կկատարեն 2014 թվականի հունվարի 20-ին: Այս մասին տեղեկացնում է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Ավելի ուշ այդ որոշման մասին հայտնել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է այդ որոշումը: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ պայմանավորվածությունների կատարում հանգեցնելու է վերջնական նպատակի ‘ Իրանի միջուկային զենքի ստեղծման կանխմանը:
Իսկ Քեթին Էշթոնի հայտարարության մեջ նշվում է, որ «վեցյակը» կխնդրի ՄԱԳԱՏԷ-ին Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգ անցկացնել ժնևյան պայմանավորվածությունների կատարման շրջանակներում:
«Մենք կխնդրենք ՄԱԳԱՏԷ-ին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջուկային ծրագրի ստուգման եւ մոնիթորինգի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Իրանը և միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան եւ Գերմանիա) 2013 թվականի նոյեմբերի 24-ին կայացած հանդիպմանը պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրերի էական կրճատման միջոցառումների շուրջ՝ նախքան առավել ամբողջական համաձայնության հասնելը: Մասնավորապես, Իսլամական Հանրապետությունը պարտավորվել է դադարեցնել ուրանի հարստացումը 5 տոկոսից ավելի, կանգնեցնել պլուտոնիումի և ցենտրիֆուգների արտադրությունը եւ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտ ներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում