Սիրիայում 9 օրում մոտ 700 զինյալ է սպանվել
Նմանատիպ
Սիրիայում վերջին ինն օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած «ԴԱԻՇ» խմբավորման և ընդդիմադիր այլ խմբավորումների միջև տեղի ունեցած բախումներից շուրջ 700 զինյալ է սպանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սպանված զինյալների թիվը հունվարի 3-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 697: Բախումները հիմնականում ընթացել են «ԴԱԻՇ» և Հալեպում, Իդլեբում, Ռակկայում, Համայում, Դեր Զորում և Հոմսում ռազմական գործողություններ ծխավալող ընդդիմադիր խմբավորումների միջև:Սիրիայի ընդդիմադիրները տեղեկացրել են նաև, որ սպանվածներից 351-ը ականապատ մեքենաների պայթյունների զոհ է դարձել: Նրանցից 53-ը մահապատժի է ենթարկվել, իսկ 16-ը մահապարտ ահաբեկչ է եղել, ովքեր ինքնահրկիզվել են:
Վերջին շրջանում «ԴԱԻՇ»-ը բախումներ էր ունեցել նաև Սիրիայի ազատ բանակի զինվորների հետ Սիրիայի հյուսիսում: Խմբավորումն ազատ բանակի ղեկավարին ստիպել էր հեռանալ իր նստավայրից և փախչել Թուրքիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում