Բաղդադը Անկարային թույլ չի տա վառելիք արտահանել իրաքյան Քուրդիստանից

Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին հայտարարել է, որ Բաղդադը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ Անկարան Հյուսիսային Իրաքից (իրաքյան Քուրդիստանից) վառելիք արտահանի’ առանց իրաքյան կենտրոնական կառավարության համաձայնության: Նշվում է, որ վարչապետ ալ Մալիքին պահանջել է, որպեսզի իրաքյան Քուրդիստանի ինքնավարության իշխանությունները և Անկարան դադարեցնեն վառելիքի արտահանումը, քանի որ այն հակասում է Իրաքի գործող սահմանադրությանը:

Կարդացեք նաև`Հունվարի վերջից սկվում է Հյուսիսային Իրաքի նավթի արտահանումը Թուրքիա

Վարչապետ ալ Մալիքին Թուրքիային կոչ է արել չմիջամտել Իրաքի ինքնիշխանությանը: Իրաքի վարչապետի էներգետիկայի հարցերով օգնական Հուսեին Շահրիստանին իրաքյան Քուրդիստանից վառելիքի ապօրինի առևտրի վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել Իրաքում Թուրքիայի դեսպան Էֆե Զեյնալից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում