Գյուլը հանդիպել է ընդդիմության առաջնորդներին
13/01/2014 16:05
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երկրի ընդդիմության ղեկավարներին հրավիրել է նախագահական Չանքայա պալատ: Այս մասին տեղեկացնում է Հուրիեթը:Նախագահական են հրավիրված Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, «Ազգայնական շարժում» կուսակցության առա ջնորդ Դևլեթ Բահչելին և քրդական «Խաղաղությունը և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը:Նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկելու են «Դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդում» փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում