Զինված խմբավորումները հրթիռակոծել են Հոմսը
Նմանատիպ
Զինված խմբավորումները հունվարի 12-ին հրթիռներ են արձակել Սիրիայի Հոմս քաղաքի թաղամասերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մի քանի ռումբ ընկել է Ղուտա թաղամասի բնակելի շինությունների վրա, որոնց հետևանքով 13 մարդ զոհվել է, ևս 18-ը՝ վիրավորվել: Աղբյուրը տեղեկացրել է, որ հրթիռներ են ընկ ել Քարամ աշ Շամի թաղամասում գտնվող Ախյար մզկիթի մերձակայքում, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ:Զահրա թաղամասում մեկ այլ հրթիռի ընկնելու հետևանքով 1 քաղաքացի զոհվել է, ևս 1-ը՝ վիրավորվել: Հրթիռն ընկել է ուղևորատար փոքր ավտոբուսի վրա:
Բացի դրանից, հունվարի 12-ին Դամասկոսի Կարմիր մահիկի հիվանդանոցի մերձակայքում ռումբ է ընկել, որի հետևանքով, բարեբախտաբար, մարդկային վնասներ չեն գրանցվել: Շենքը նյութական վնասներ է կրել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Դամասկոսի Ջոբար թաղամասում, ինչպես նաև Դարիա և Զամալքա քաղաքներում բախումներ են ընթանում Սիրիայի ազատ բանակի և կառավարական ուժերի միջև: Կայքի տեղեկացմամբ’ Սիրիայի տարբեր շրջաններում 89 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 երեխա և 15 կին:
2011թ.-ի մարտից ի վեր սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում