ԱՄՆ-ի կոնգրեսականները համաձայնեցրել են 1 տրիլիոն դոլարի չափով կառավարության ֆինանսավորման օրինագիծը
Նմանատիպ
ԱՄՆ-ի Կոնգրեսում օրենսդիրները համաձայնության են եկել մինչեւ սեպտեմբերի 30-ը 1 տրիլիոն դոլարի չափով կառավարության ֆինանսավորման օրինագծի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 14-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սենատի հատկացումների կոմիտեի ղեկավար Բարբարա Միկուլսկիին: Օրինագծի շուրջ քվեարկությունը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում:Միկուլսկիի խոսքով՝ փաստաթղթում նախատեսվում է հաշմանդամների համար զինվորական թոշակների պլանավորված կրճատման վերանայում: Սենատորի խոսքով՝ օրինագիծը չի արգելափակում առողջապահության բարեփոխման իրագործումը, որը հայտնի է Obamacare խոսակցական անվանումով, եւ որը կոչված է տասնյակ միլիոնավոր ամերիկացիների ապահովել բժշկական ապահովագրմամբ:
Փաստաթղթում պլանավորված է 2014 ֆինանսական տարվա ընթացքում 45 միլիարդ դոլարով ավելացնել ազգային ու ռազմական ծրագրերի համար կատարվող ծախսերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում