Թուրքիան արգելել է Youtube-ը
Նմանատիպ
Թուրքիայում համացանցի օգտատերերը հունվարի 14-ից չեն կարողանում օգտվել Youtube սոցիալական ցանցից: Որոշ ժամանակ առաջ այդ երկրում արգելվել էր նաեւ Vimeo տեսանյութերի կայքը:Թերթը նշում է, որ Youtube մտնելու փորձի ժամանակ էկրանին հայտնվում է «այս կայքն արգելափակվել է դատարանի վճռով» գրություն:
TurkNet ինտերնետային պրովայդերը մեկնաբանել է, որ արգելքը սահմանվել է թուրքական դատարանի որոշման հիման վրա, եւ երկու շաբաթվա ընթացքում Youtube սոցիալական կայքն ամբողջությամբ անհասանելի կդառնա թուրք օգտատերերին:
Թուրք վերլուծաբանների կարծիքով, տեղի ունեցածը կապված է դեկտեմբերի կեսերից Թուրքիան ցնցած կուռուպցիոն սկանդալի հետ, ինչի պատճառով թուրքական իշխանությունները վախենում են համացանցերի միջոցով քաղաքացիների’ իշխանությունների դեմ կազմակերպվելիք զանգվածային ակցիաներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում