Ադրբեջանում բարձրաստիճան զինվորականի են ձերբակալել

Բաքվում կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական դպրոցի նախկին պետ գնդապետ Միրզաալի Յուսիֆովը:

Այս մասին հայտնել է Բաքվի ռազմական դատախազությունը:Միրզաալի Յուսիֆովը ավելի վաղ հանդիսացել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության թիվ 112 գնդի հրամանատարը, որի մեջ է մտնում նաեւ խաղաղարարների գումարտակը: Հետագայում նա նշանակվել է Ադրբեջանի բարձրագույն ռազմական դպրոցի շտաբի պետ եւ մի քանի տարի կատարել է ուսումնական տվյալ հաստատության ղեկավարի պարտականությունները: Զաքիր Հասանովի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Յուսիֆովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում