Ադրբեջանի իշխանությունը ուժեղացնում է անվտանգության միջոցառումները նախարարական կաբինետներում
Նմանատիպ
Ադրբեջանի իշխանությունը հատուկ սարքեր է տեղադրում նախարարների, նրանց տեղակալների, ինչպես նաեւ կոմիտեների ղեկավարների, մեծ քաղաքների գործադիր ղեկավարների առանձնասենյակներում: «Ազադլըգ» թերթին հասած տեղեկություններով’ դա կապված է անվտանգության միջոցառումների ուժեղացման հետ:Այդ սարքերը գործի դրվելու դեպքում հնարավոր է լսել ոչ միայն դրանց գտնվելու սենյակը, այլեւ խլացնել բջջային հեռախոսների ալիքները:
Նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից անվտանգության միջոցառումների ուժեղացման պատճառները հայտնի չեն: Նաեւ նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանում եւ նախարարների կաբինետում սմարթֆոն եւ անդրոիդ բջջային հեռախոսների արգելքը այդ միջոցառումների բաղկացուցիչ մասն է:
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներին հունվարի 1-ից, կառավարության աշխատակիցներին հունվարի 13-ից արգելվել է աշխատանքի գալ բջջային հեռախոսներով: Խորհրդարանի եւ կառավարության մամուլի ծառայությունների ղեկավարները ԶԼՄ-ներին հայտնել են, որ այդ որոշումն ընդունվել է «անվտանգության նկատառումներով»:
«Թուրան» լրատվական գործակալությունն այդ առնչությամբ հայտնում է, որ աշնանային նստաշրջանում լրագրողները բջջային հեռախոսներով գրանցել էին, թե ինչպես են պատգամավորները քվեարկում իրար փոխարեն կամ մի պատգամավոր քվերակում միանգամից մի քանիսի փոխարեն: Այդ տեսանյութերը տարածել էին բոլոր ԶԼՄ-ները եւ դժգոհություն առաջացրել պատգամավորների գործողություններից:
Haqqin.az լրատվական կայքը նշել է, որ Ադրբեջանում մոտ ժամանակում նման արագությամբ բոլոր պաշտոնական անձինք կկորցնեն անմիջականորեն Ինտերնետ մուտք գործելու իրավունքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում