Եվրամիությունը պատրաստվում Է սահմանել Իրանի խնդրով հատուկ պատվիրակի պաշտոն
Նմանատիպ
Եվրամիության դիվանագիտական շրջանների ներկայացուցիչները քննարկում են ԵՄ-ի՝ Իրանի խնդրով հատուկ պատվիրակի պաշտոն հիմնելու հնարավորությունը: Նաեւ բացառված չԷ Թեհրանում Եվրամիության դեսպանատուն բացելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել Է Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը:«Թեհրանում հավատարմագրված Եվրամիության երկրների դիվանագետները ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին առաջարկել են հիմնել Իրանի խնդրով հատուկ պատվիրակի պաշտոն կամ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Թեհրանում»,-ասել Է նա:
«Վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ Եվրամիության անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարների կողմից հունվարի 20-ին Բրյուսելում կայանալիք նիստում, ինչպես սպասվում Է, որոշում կընդունվի Իրանի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի վերանայման վերաբերյալ:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել Էր, որ Եվրամիությունը կկատարի տնտեսական պատժամիջոցները մեղմացնելու իր խոստումները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում