Շվեյցարիան կներկայացնի ԵԱՀԿ նախագահության իր առաջնահերթությունները
Նմանատիպ
ԵԱՀԿ նորանշանակ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը Վիեննայում կայանալիք կազմակերպության մշտական խորհրդի նիստում կներկայացնի ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության առաջնահերթությունները: 2014թ.հունվարի 1-ից Շվեյցարիային է անցել կազմակերպության նախագահությունը Ուկրաինայից. իր նախագահության ընթացքում Շվեյցարիան սերտորեն կաշխատիՍերբիայի հետ, որը կնախագահի կազմակերպությունը 2015թ-ին:Շվեյցարիայի նախագահությունը կաշխատի՝ «ստեղծելու անվտանգության համայնք ի շահ բոլորի»’ կենտրոնանալով անվտանգության և կայունության խթանման ուղղությամբ, բարելավելու մարդկանց կյանքը և խթանելու ԵԱՀԿ կենսունակությունը:
Բուրկհալտերը կքննարկի Շվեյցարիայի նախագահության ծրագրերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Արևմտյան Բալկանների և Հարավային Կովկասի վրա: Նա նաև կխոսի մարդկային հարթության առաջնահերթությունների մասին’ անդրազգային սպառնալիքներին անդրադառնալիս և երիտասարդներին ԵԱՀԿ-ում ներգրավելիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում