Իրանի ԱԳ նախարարը Դամասկոսում է
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջուադ Զարիֆը կոչ է արել բոլոր կողմերին պայքարել ահաբեկչության դեմ, որը սպառնում է Մերձավոր Արեւելքի երկրներին: Իրանի արտգործնախարարը Դամասկոսի միջազգային օդանավակայանում հայտարարել է, որ պետք է աշխատեն Սիրիայում անվտանգություն և խաղաղություն վերականգնելու ուղղությամբ: Նա նաև ավելացրել է, որ իր այցելության նպատակն է օգնել Սիրիային, որպեսզի հունվարի 22-ին կայանալիք միջազգային համաժողովն ավարտվի սիրիական ազգի շահերից բխող արդյունքներով:
Զարիֆը տարածաշրջանի երկրներ, այդ թվում Լիբանան, Հորդանան և Իրաք այցելելու ընթացքում հաստատել է, որ անհրաժեշտ է ազգերի և պետություննների միասնական ջանքերն ուղղել ահաբեկչության և ծայրահեղականների դեմ պայքարի ուղղությամբ, որը սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրներին: Նա նաև ընդգծել է, որ սիրիական ճգնաժամից դուրս գալու միակ ուղին երկխոսությունն է սիրիացիների միջև, և միայն նրանք իրավունք ունեն որոշել իրենց երկրի ապագան:
Նախատեսված է, որ Իրանի արտգործանխարարը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում