ԼՂՀ Մարտունու շրջանում ԵԱՀԿ մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի
15/01/2014 15:48
Նմանատիպ
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է իրականացվել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
Ինչպես հաղորդում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), Իրժի Աբերլեն (Չեխիա), անձնական ներկայացուցիչ Ուիլյամ Պրայորը:
Հակառակ կողմից մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պետեր Սվեդբերգը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում