Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հերքել է քուրդ կանանց սպանելու վարկածը
Նմանատիպ
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հերքել է շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե Փարիզում 3 քուրդ կանանց սպանությունն իրականացրել են հետախուզության աշխատակիցները: «Սաքինե Ջանսըզի, Լեյլա Շայլեմեզի և Ֆիդան Դողանի սպանությունների հետ մեր կազմակերպությունն ընդհանրապես կապ չունի»,- ասվում է Ազգային հետախուզական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Փարիզում 3 քուրդ կին ակտիվիստների սպանությունը կատարել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության (MIT) աշխատակիցները: Youtube ցանցում տեղադրվել է մի հեռախոսազրույցի ձայնագրություն, որում քուրդ կին ակտիվիստների սպանության մեջ մեղադրվող Օմեր Գյունեյը, ով թուրքական հետախուզության նախկին աշխատակից է, MIT-ի գործակալի հետ քննարկում է երեք կանանց սպանության ծրագիրը:
2013թ.-ի հունվարի 9-ի երեկոյան Փարիզի Քրդական ինստիտուտի շենքում գտնվող «Քուրդիստանի տեղեկատվական գրասենյակում» «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիրներից Սաքինե Ջանսըզին, ով Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչն էր, Փարիզում «Քուրդիստանի ազգային կոնգրես» կազմակերպության ներկայացուցիչ Ֆիդան Դողանին եւ ակտիվիստ Լեյլա Սոյլեմեզին հայտնաբերել են սպանված: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը Իմրալի բանտում ցմահ դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ երկու տարի շարունակվ ող գաղտնի բանակցություններից հետո համաձայնության էր եկել հրադադար հաստատելու եւ քրդական խնդիրը Թուրքիայում խաղաղ ճանապարհով լուծելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում