Ասադն ու Զարիֆը հանդիպել են
Նմանատիպ
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հունվարի 15-ին ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջուադ Զարիֆին և նրան ուղեկցող պատվիրակությանը:
Նախագահ Ասադն իրանցի նախարարի հետ կքննարկի Սիրիայի, «Ժնև-2» միջազգային համաժողովի և տարածաշրջանի վերաբերյ ալ հրատապ հարցեր: Նրանց հանդիպման վերաբերյալ դեռ մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում: Ջուադ Զարիֆին հանդիպում կունենա նաև Սիրիայի Արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալլեմի, խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահամի հետ:
Ավելի վաղ Մուհամմադ Ջուադ Զարիֆը Դամասկոսի օդանավակայանում հայտարարել էր, որ պետք է աշխատեն Սիրիայում անվտանգություն և խաղաղություն վերականգնելու ուղղությամբ: Նա նաև ավելացրել է, որ Դամասկոս կատարած իր այցելության նպատակն է օգնել Սիրիային, որպեսզի հունվարի 22-ին կայանալիք միջազգային համաժողովն ավարտվի սիրիացի ազգի շահերից բխող արդյունքներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում