Ռումինիայի նախագահը հայտարարել Է, որ իր երկիրը կարող Է միջամտել Մոլդովայի ներքին իրադրությանը
Նմանատիպ
Ռումինիան կարող Է միջամտել Մոլդովայի ներքին իրադրությանը, որպեսզի դիմակայի եվրոպական ուղուց նրան հեռացնելու փորձերին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությամբ Բուխարեստում հավատարմագրված դիվանագետների ամենամյա ժողովում հանդես Է եկել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուն:«Մենք չենք կարող քաղաքականապես անտարբեր մնալ այն դեպքում, եթե Մերձդնեստրից կամ Գագաուզիայից սադրանքներ սկսվեն, որոնք Մոլդովայի եվրոպական ուղին ընդհատելու ռիսկ են պարունակում: Նման իրադրության մեջ Ռումինիան այդ երկրին քաղաքական առաջարկություն կանի»,-ընդգծել Է Բեսեսկուն: Նա հասկանալ Է տվել, որ այդ առաջարկությունը կվերաբերի ձեւավորվող Եվրասիական միությանը Մոլդովայի հնարավոր անդամակցումը արգելափակելուն:
Ռումինիայի նախագահը ԵՄ-ին եւ միջազգային մյուս կազմակերպություններին խիստ քննադատության Է ենթարկել Մոլդովայի ղեկավարությանն անբավարար աջակցություն ցուցաբերելու համար: «Մենք բոլորս Էլ խոսքով աջակցում ենք Մոլդովայի ինքնիշխանությանը, բայց ոչ բոլորը համարձակություն ունեն խոսելու Մերձդնեստրի խնդրով «5+2» բանակցային ձեւաչափի (դրան Քիշնեւի եւ Տիրասպոլի հետ միասին մասնակցում են ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի միջնորդները եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության դիտորդները) անարդյունավետության մասին: Ինչպես նաեւ այն աջակցության մասին, որը Մոլդովայի հարավում գագաուզներն ստանում են իրենց ինքնավարությունն ամրապնդելու համար»,-ասել Է Բեսեսկուն:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում Է, որ այս տարվա սկզբին Բեսեսկուն հանդես Է եկել աղմկահարույց հայտարարություններով այն մասին, որ «Մոլդովան ռումինական հող Է», եւ «երկու պետությունների միավորումը պետք Է Ռումինիայի երրորդ ազգային նախագիծը դառնա ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը երկրի անդամակցությունից հետո»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում