Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է
Նմանատիպ
Կարս-Ախալքալաք երկաթուղու Վրաստանի ուղղությամբ շինարարությունը դադարեցվել է: Այս մասին haqqin.az լրատվական կայքին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ՓԲԸ մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը: Նրա խոսքով’ աշխատանքները դադարեցնելու գլխավոր պատճառը ցուրտ եղանակն է: Նա ասել է, որ երկաթուղու շինարարության աշխատանքները կվեր ականգնվեն մարտին:Ազմամեդովը նշել է, որ երկաթուղու վրացական հատվածի շինարարությամբ զբաղվում է «Ադրեբաջնի երկաթուղային ճանապարհներ» ՓԲ ընկերությունը, իսկ աշխատանքների մեծ մասը «իրականացվում է Ադրբեջանի կառավարության կողմից հատկացված միջոցներով»:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ.: 2009 թ. դեկտեմբերին երկաթուղու շինարարությունն ընդհատվել էր և վերականգնվել 2010 թ. մայիսին: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի կառուցում, որի 68 կմ մասը գտնվում է Թուրքիայի, 30 կմ մասը’ Վրաստանի տարածքում: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որից 202 միլիոնը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 միլիոնը’ թուրքական հատվածի շինարարության վրա:
Կարդացեք նաև`Վրաստանը կրկին մսխեց ադրբեջանական փողերը’ 31 տոկոսանոց արդյունքով
Երթուղու փոփոխությունից և լրացուցիչ միջոցներ հատկացվելուց հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի ընդհանուր արժեքը հասել էր 600 մլն դոլարի: Վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչև 775 մլն դոլար:
2007 թ. Ադրբեջանը Վրաստանին ևս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները բավարար չեն եղել, և արդեն 2011 թ. երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին ևս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Ներկա դրությամբ կառուցվել է Ախալքալաք-Կարս երկաթուղային ճանապարհի ընդամենը 6,5 կմ հատվածը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում