Ադրբեջանական բանակում շարունակվում են ինքնասպանության փորձերը
Նմանատիպ
Պարտադիր զինվորական ծառայության 2014թ.-ի հունվարին զորակոչված 18-ամյա զինվորներ Ռավան Արիֆ օղլու Ալիզադեն և Նիջաթ Վյուգար օղլու Նաջաֆովը ինքնասպանության փորձ են կատարել: Հունվարի 12-ին, զորամասում նրանք իրենց տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են հասցրել: Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Ռավան Ալիզադեն զինծառայության է կանչվել Լենքորանի, իսկ Նիջաթ Նաջաֆովը’ Բաքվի Նասիմիի շրջանից: Զորամասի բուժկետում նրանց առաջին բժշկական օգնությունն է ցուցաբերվել: Հունվարի 13-ին զինվորներին տեղափոխել են Բաքվում Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Զինվորների վիճակը բավարար է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Ռազմական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում