Ռասմուսենը մոռացել է ողջունել Մամեդյարովին
Նմանատիպ
Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման ժամանակ զվարճալի դեպք է տեղի ունեցել: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է ողջունել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովին:
Այս մասին այտնում է BBC-ին:ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին ողջունելուց հետո Իլհամ Ալիեւն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը մոտեցել են բանակցությունների համար նախապատրաստված սեղաններին: Սեղանի մոտ նստելուց առաջ Ալիեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հիշեցրել է իր պատվիրակության ներկայության մասին եւ մատնացույց արել Էլմար Մամեդյարովին ու նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովին, ովքեր կանգնած են եղել Ալիեւի հետեւում:
Ռասմուսենը հասկացել է, որ մոռացել է ադրբեջանական պատվիրակության անդամների մասին եւ ողջունել նաեւ նրանց: Տեղի ունեցած ծիծաղաշարժ դեպքը զվարճացրել է ներկաներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում